
Ժամը 8:00-ին Ադրբեջանը հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է հարվածային անօդաչու սարքեր։
Թեև մնացած ուղղություններով էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ Ժամը 8:00-ին Ադրբեջանը նորից հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել