
Ն. Փաշինյան. «Ադրբեջանն արտահայտում է իր անբավարարվածությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից»
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց՝ Ադրբեջանն արտահայտում է իր անբավարարվածությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից:
«Ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ հիմա ասում: Հասկանում եմ նաև, որ հիմա շատ մանրամասներ գուցե չեմ կարող ասել, բայց նաև պիտի արձանագրեմ, որ ինքան էլ մենք երջանիկ չենք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»,- ասում է Ն. Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ Ադրբեջանը պայքարում է նշված հայտարարության երեք դրույթի դեմ: Առաջինն այն է, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղն ունի շփման գիծ, որի պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորում է Ռուսաստանի Դաշնությունը, երրորդն էլ այն է, որ Լաչինի միջանցքով կապ է պահվում Հայաստանի հետ:
Մեկնաբանել