HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա, կոչ անում դիմել դիվանագիտության

Ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերին հասցվող շարունակական հարվածների՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․

«Ինքնիշխան պետությունների վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային համակարգում:

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից համակարգվող խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա դիվանագիտական ​​և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային համակարգում, այդ իսկ պատճառով մենք դիմում ենք ԱՄՆ կառավարությանը, գործընկեր ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter