HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին զանգը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` մասնակցելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ և հյուրեր:

ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, շնորհավորելով սաներին, ընդգծել է, որ նրանք ուսման ընթացքում պատվով կատարել են իրենց առջև դրված խնդիրները և արել են առավելագույնը մեր հաղթական բանակի մի կարևոր մասնիկը դառնալու համար:

Գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է, որ վերջին զանգը տոնող 84 սաներից 82-ը հետագա ուսումը շարունակելու նպատակով դիմել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ: 

Իր ելույթում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշել է, որ վարժարանի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ սաները հարստացնում են վարժարանի պատմությունը:

Պաշտպանության նախարարը նաև նկատել է, որ յուրաքանչյուր տարի վարժարանն ավարտող սաներն ակնառու առաջընթաց են գրանցում: Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը եզրափակվել է վարժարանի սաների մասնակցությամբ ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter