HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանը ստաձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը

Ազգային ժողովում այսօր` սեպտեմբերի 15-ին, Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին հիշեցրեց, որ, ըստ օրենքի, Գլխավոր դատախազը ստանձնում է իր պաշտոնը Ազգային ժողովում տված երդմամբ, և վերջինիս հրավիրեց ամբիոնի մոտ։

«Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ` անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»,- հայտնեց Վարդապետյանը։

Հիշեցնենք, որ Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել և ընտրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Մինչ այդ Աննա Վարդապետյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի և Արդարադատության փոխնախարարի պաշտոնները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter