HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց, նիստն ընդմիջվեց

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ հերթական նիստին ընդդիմությունից ներկա էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը նույնպես ցանկանում էր ելույթ ունենալ։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց՝ երբ ինքը գրանցում հայտարարեց, Գեղամ Մանուկյանը դահլիճում չէր։

Պատգամավորն էլ ասաց, որ քարտուղարությանը ինքը զգուշացրել էր, դուրս է եկել, գրիչ վերցրել և վերադարձել։

Դահլիճից լսվեցին ընդառաջելու մասին կոչեր։ Արշակյանը պահանջեց լռություն պահպանել դահլիճում, այնուհետև քարտուղարությունից ճշտելով՝ այդպիսի բան եղե՞լ է, թե ոչ՝ Գեղամ Մանուկյանին հրավիրեց ամբիոնի մոտ։

Պատգամավորի ելույթի ժամանակ ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։ 

Գեղամ Մանուկյանի ելույթը՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter