HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«3+1» խորագրով ցուցահանդես՝ Բրյուսելում

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, հայ և լիտվացի համայնքային գործիչների ջանքերով Բրյուսելի հեղինակավոր «BRENART» սրահում նախօրեին տեղի ունեցավ «3+1» անունը կրող ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված էին հայ և լիտվացի նկարիչներ Արմեն Բաբայանի, Լևոն Ախայանի, Յոնաս Դանիլիաուսկասի և նկարիչ-քանդակագործ Սուրեն Օհանյանի աշխատանքները:

ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր բացման խոսքում, կարևորելով նմանօրինակ մշակութային ձեռնարկների անցկացումը, ընդգծեց ՀՀ դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակից լինելու Բելգիայում հայ մշակույթի տարածմանն ու հաստատմանը: Հատուկ շնորհակալություն հայտնելով արվեստագետներին և միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Ադոնցը հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ մաղթեց նկարիչներին:

«Ցուցահանդեսի բացման արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա էին  Բելգիայի գիտական ու մշակութային շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ և լիտվացի համայնքների ներկայացուցիչներ»,- տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter