
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ-ի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։
«Գործընկերները քննարկել են Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին:
Մեկ ժամից ավելի տեւած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է արցախցի գործընկերներին հուզող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել