Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28, մարզերում՝ 25 մեքենա
Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները' տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Վերջին զանգի կապակցությամբ այսօ' ժամը 19:00-ի դրությամբ, Երեւանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28 ավտոմեքենա, իսկ մարզերում' 25 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին' մանկավարժներին ու հատկապես ծնողներին' ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել