HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է ԱԽ-ի մանդատի իրացման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և առկա պայմանավորվածությունների ներքո իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա։ Այդ առնչությամբ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի տարածքի օկուպացիային, ծանր զինատեսակների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի ու Սոթքի հրետակոծությանը, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը:

Անդրադառնալով 2021թ. մայիսից ի վեր Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի տարածքների նկատմամբ ուժի կիրառմանն՝ ընդգծվել է, որ վերջին հարձակումներն ի ցույց են դնում, որ պատասխանատվության ենթարկելու պատշաճ միջոցների բացակայության պարագայում ագրեսիվ քաղաքականությունը կարող է շարունակվել և ավելի ընդլայնվել։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան իրականացվել է ընթացող բանակցությունների լույսի ներքո և ի հեճուկս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով տարբեր ձևաչափերում գործադրվող ջանքերին:

Դեսպան Մարգարյանն ընդգծել է ԱԽ կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացման անհրաժեշտությունը, և դիմելով անդամ երկրներին՝ կարևորել

  • ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը,
  • պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալու ագրեսիայի հետագա գործողություններից,
  • ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորությունների հանձնառության լիակատար պահպանումը,
  • ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բոլոր հարցերի հասցեագրմանը, այդ թվում՝ կարգավիճակի հարցի հանգուցալուծմանը,
  • բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման կոչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter