HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում հաղթած Էդմոն Մարուքյանը կհամագործակցի քաղաքական ուժերի և Հանրապետական խմբակցության հետ

Թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված անկուսակցական Էդմոն Մարուքյանը որևէ կուսակցության չի անդամակցելու, բայց համագործակցությամբ փորձելու է կյանքի կոչել իր ծրագրերը: «Հետքը» փորձեց պատգամավորից պարզել, թե կոնկրետ ինչ սկզբունքով է նա իրականացնելու այդ համագործակցությունը:

-Պարո’ն Մարուքյան, հինգերորդ գումարման խորհրդարանն արդեն կազմավորված է և շուտով կսկսի աշխատանքը: Լինելով անկախ, անկուսակցական պատգամավոր`ինքներդ ինչպե՞ս եք կազմակերպելու Ձեր աշխատանքը քաղաքական խմբակցությունների կողքին:

-Հինգերորդ գումարման ԱԺ-ում ներկայացված են բոլոր քաղաքական ուժերը. այս առումով իմ կարծիքով ունենք բազմազան Ազգային ժողով, և հետաքրքիր է լինելու, որովհետև տարբեր ուժեր իրենց քաղաքական օրակարգն ունեն, և բանավեճերի արդյունքում ունենալու ենք հետաքրիր քննարկումներ, իսկ հետաքրքիր քննարկումներն իմ կարծիքով բերելու են հետաքրքիր օրենսդրական լուծումների: Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ես միշտ նշել եմ, որ համագործակցելու եմ ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ: Քանի որ արդեն հստակ է` ԱԺ ընտրություններից հետո մեծամասնություն է կազմել Հանրապետական կուսակցությունը, հետևաբար` Հանրապետական խմբակցությունն ամենամեծ խմբակցությունն է լինելու ԱԺ-ում, կարծում եմ` իմ ծրագրերն իրագործելու համար, քաղաքացիական հասարակության օրակարգն առաջ մղելու համար պետք է համագործակցեմ Հանրապետական խմբակցության հետ, որպեսզի կարողանամ անցկացնել իմ նախագծերը:

-Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի մյուս քաղաքական ուժերը, լինելով փոքրաթիվ, չեն կարող հաջողության հասնել առանձին նախաձեռնությունների և նախագծերի առումով:

-ԲՀԿ-ն հայտաարարել է, որ իրենք կոալիցիա չեն կազմում, բայց մնում են կառուցողական դաշտում: Հետագան ցույց կտա, թե դա ինչ է նշանակում` ընդդիմադիր ճանապարով կգնան, թե կմնան համագործակցության դաշտում: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս ուժերին`ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, »Ժառանգությանը», ապա ԱԺ-ն մի տեղ է, որտեղ բոլոր ուժերը բանավեճերի, քննարկումներ և համագործակցության արդյունքում պետք է փորձեն իրենց ծրագրերը ներկայացնել և անցկացնել ԱԺ ընթացակարգերով: ԱԺ-ում ցանկացած օրենսդրական նախագիծ կարող է ընդունվել, եթե 66 պատգամավոր կողմ քվեարկի դրան: Այժմ քաղաքական իրադրությունը հետևյալն է. կա քաղաքական մեծամասնություն, որը կարող է որոշել ամեն ինչ ԱԺ-ում: Հանրապետական խմբակցությունն ունի 69 պատգամավոր, հետևաբար այս պահին միայն նրանք կարող են ցանկացած հարց ընդունել կամ ցանկացած հարցի ընդունումը մերժել: Մյուս բոլոր ուժերը, նաև ԲՀԿ-ն, եթե ուզում են իրենց ծրագրերն անցկացնել, պետք է անցկացնեն միայն քաղաքական մեծամասնության հետ համագործակցությամբ: Այլ տարբերակ ես չեմ տեսնում: Այսինքն՝ կամ պետք է համագործակցեն և դրա արդյունքում հասնեն փոխզիջումների, կամ մնան քննադատողի դերում:

-Եթե Ձեր նախաձեռնությունը հավանության արժանանա խորհրդարանում միայն մեկ փոքրաթիվ քաղաքական ուժի կողմից, ինչպե՞ս կվարվեք այդ դեպքում:

-Բնականաբար շարժվելու եմ իմ նախաձեռնության սկզբունքներից ելնելով: Աշխատելու եմ ներգրավել մյուս ուժերին, որ քաղաքական մեծամասնությունը, նույնպես հավանություն տա, որպեսզի այդ նախագիծն անցնի, այլ տարբերակ չկա:

Մեկնաբանություններ (13)

Angela
Անազնիվ խաղեր եք խաղում, պարոն Մարուքյան... Դուք դեռ ՀՀ Ազգային ժողով չեք մտել... Նախ, ի սկզբանե Դուք իրավունք չունեիք առաջադրվելու, մեկ տարի 10 ամիս հանրապետությունից բացակայել եք, 2. Ձեր քարոզարշավը սկսել եք 17 տարի վանաձորցիների ազնիվ քվեն ստացած ամենապարկեշտ ու ազնիվ գործող պատգամավոր հարգարժան ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ անվանը պիտակներ շպրտելով...«Դալլաքյանը ՀՀԿ-ական է...»: Մարդը 17 տարի ազնիվ անկուսակցական էր, և հիմա չէր կարող արդյոք իր կուսակցական կողմնորոշումը փոխել... ի տարբերություն Ձեզ, նա ազնվորեն իր ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ-ի հետ համագործակցության պատճառները... Անկուսակցական լինելով հանդերձ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված 83 օրենքների հեղինակ է... 2007թվականից Դալլաքյանը համագործակցել է գործող Նախագահի հետ և համագործակցության արդյունքում վանաձորցիների համար բավականին կարևոր հարցերին դրական լուծում տվել: Քանի որ ՀՀԿ-ն Ձեզ համար շատ բացասական երևույթ էր, որի շահարկումով անպարկեշտ քաղաքական խաղ խաղացիք, ինչու եք ցանկություն հայտնում համագործակցելու ՀՀԿ-ի հետ, ինչու եք խաբել վանաձորցի ընտրողին, հարգելի անկուսակցական-ընդդիմադիր կոչված...Որ երկրի դրածոն եք` որպես գործակալ, ում գործիքն եք... ԻՆՉՈՒ ԵՔ ԽԱԲԵԼ ՎԱՆԱՁՈՐՑԻ ԸՆՏՐՈՂԻՆ...
Վահե
Անժելա ջան, ես չեմ ճանաչում Էդմոնին, հետևաբար նրան պաշտպանելու խնդիր չունեմ, բայց մի հարց եմ ուզում ձեզ ուղղել: Հանրապետական կուսակցության նախագահին մեղադրել ղումարբազության, երկրի փողերը կազինոներում վատնելու մեջ, ապա մտնել այդ կուսակցություն, դա պարկեշտ քայլ է? Եվ մի ուղղում, նախագահ բառը մեծատառով չի գրվում:
Հրանտ
Անժելա մի հատ հիշեք ամենապարկեշտ ու ազնիվ պատգամավորի առաջին, երկրորդ և մնացյալ ընտրությունները, եթե իհարկե էն ժամանակ դուք արդեն կայիք, ու եթե ձեր պաշտամունքն առ մեծն Դալլաքյան թույլ կտա զգոն դատողություններ անել, հետո հիշեք ձեր պաշտպանյալի տված խաղերն ու կեղծավորության աստիճանը, հետո նայեք համագործակցություն ու կուսակցականացում բառերի տարբերությունը ու որոշեք ով ում է խաբել... Նայեք Էդմոնի ցանկացած ելույթ կամ կարդացեք հարցազրույցները և կտեսնեք, որ նա միշտ խոսում է բոլորի հետ համագործակցելու մասին, հանուն իր ծրագրերի իրականացման, եթե այդ համագործակցությունը չի հակադրվի իր իսկ հայտարարած սկզբունքներին ու արժեքներին: Իսկ երկրից բացակայության մասով, կարծում եմ, որ եթե ձեր ասածն իրականության հետ որևէ աղերս ունենար ապա գրանցումն ուղղակի անվավեր կճանաչվեր հենց սկզբից, ինչը տեղի ունեցավ Էդմոնից բավականին հզորների հետ...
Հրանտ
http://www.7or.am/am/news/view/35563/ –Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից, ինչպես նաև ՀՀԿ–ի համամասնական ցուցակից պարզորոշ է դառնում, որ ՀՀԿ–ն սիրում է քաղաքական գործիչներին հաճախորդացնել, հետո նոր նրանց հետ համագործակցել։ ՀՀԿ–ի այս գործելաոճին ի՞նչ գնահատական կտաք։ –Գիտեք, ես երբեք իմ օպոնենտին կամ իմ հակառակորդներին հաճախորդ չեմ անվանել։ Դա իմ տերմինալոգիան չէ։ Ես իրավաբան եմ, դուք իրավաբանի հետ եք խոսում, և ես միշտ զերծ եմ մնացել ինչ–որ քաղաքական որակումներ տալուց։ Եթե կոնկրետ Վիկտոր Դալլաքյանին նկատի ունեք, նա 4 գումարումների ԱԺ պատգամավոր է եղել, բավականին ակտիվ օրենսդրական գործունեություն է իրականացրել, որևէ մեկը չի կարող ասել, որ չի եղել նման բան։ Թե հիմա հաճախորդ և այլն, ես որևէ մեկին որևէ որակում չեմ տվել։
Angela
Վահե ջան, լավ կլինի ՀՀ Սահմանադրությունը կարդայիք, այնտեղ հստակ գրված է Նախագահ բառը մեծատառով, էլ չեմ ասում պաշտոնական գրագրության մեջ:Եվ, երկրորդը, Նախագահը և ընդդիմադիր գործիչը հավերժ թշնամիներ չեն: Քաղաքականության մեջ պարկեշտ քաղաքական գործիչները կարող են քննադատել մեկը մյուսին, նաև համագործակցել: Դալլաքյանը քննադատել է իշխանությունների սխալները, միաժամանակ դրական գնահատել նրանց կատարած աշխատանքները հենց վանաձորցիների համար:Ամեն դեպքում,ի տարբերություն Մարուքյանի,Դալլաքյանը ազնվորեն է ներկայացել իր ընտրողին` այս ամենը բացատրելով: Նա վանաձորցիներին ՉԻ ԽԱԲԵԼ... Եվ բոլոր վանաձորցիները լավ գիտեն, որ ի տարբերություն մյուս բոլոր նախկին ու ներկա պատգամավորի թեկնածուների, Դալլաքյանը իր անձնական բիզնեսի ու շահի համար չէ, որ համագործակցել է Նախագահի հետ: Նա միշտ եղել ու մնում է ամենաանկաշառ, ամենապարկեշտ ու խելացի քաղաքական գործիչը...
Կարեն
անշուշտ կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքը բոլորի իրավունքն է: Սակայն, կարծիքը հանրությանը ներկայացնելուց առաջ հարկ է ներկայացնելուց առաջ մտածել, առնվազն ծիծաղելի վիճակում չհայտնվելու նպատակով: Նախ` Էդմոն Մարուքյանը իր նախընտրական ելույթներում մշտապես նշել է ընտրվելու դեպքում ծրագրերի իրականացման նպատակով բոլոր ուժերի հետ համագործակցության իր մտադրության մասին, որին հավանություն է տվել 12 հազար ընտրող: Ներկայումս նրա կողմից որևէ դիրքորոշում չի փոխվել: Հետևապես, անազնիվ է, հանրությանը ոչ Ձեր կողմից ազնիվ տեղեկություններ ներկայացնելը և չհիմնավորված գնահատականներ տալը: Երկրորդ` ասվածը Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է և կարծում եմ ընթերցողը շատ լավ հասկացել է, որ համագործակցություն ասվածը նպատակ ունի ծրագրերի իրականացման: Իմ կարծիքով ԱԺ բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցում են: Բնականաբար իրարից չեն: Երրորդ`Ձեր բառերով ասված մասին բացասական որևէ արտահայտություն Էդմոն Մարուքյանի կողմից չի հնչել: Ինչ վերաբերվում է լինելուն, ապա 17 տարվա մեջ 204 ամիս պետական բյուջեից ստացել է աշխատավարձ: Հետևապես իր գործն է արել, չնայած նրան, որ 17 տարվա համար այն շատ քիչ է, չհաշված, այն որ այդ օրինագծերից շատերը արդեն մշակած պատրաստ վիճակում նրան տրամադրել են Հասարակական կազմակերպություններ, այդ թվում Վանաձոր քաղաքում գործող: Մեկնաբաանության մեջ նշված լկտի սուտ է և առաջին անգամ Ձեր կողմից նշված Վկտոր Դալլաքյանն է շրջանառության մեջ դրել:
Կարեն
Իմ կոմից կատարված որոշ արտահայտություններ հանվել եին խմբագրի կողմից: Այդ պատճառով այն կրկին ներկայացնում եմ. Angela անշուշտ կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքը բոլորի իրավունքն է: Սակայն, կարծիքը հանրությանը ներկայացնելուց առաջ հարկ է մի քչ մտածել, առնվազն ծիծաղելի վիճակում չհայտնվելու նպատակով: Նախ` Էդմոն Մարուքյանը իր նախընտրական ելույթներում մշտապես նշել է ընտրվելու դեպքում իր ծրագրերի իրականացման նպատակով քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցության իր մտադրության մասին, որին հավանություն է տվել 12 հազար ընտրող: Ներկայումս նրա կողմից որևէ դիրքորոշում չի փոխվել: Հետևապես, անազնիվ է, հանրությանը Ձեր կողմից ազնիվ տեղեկություններ ներկայացնելը ներկայացնելը և չհիմնավորված գնահատականներ տալը: Երկրորդ` Համագործակցություն ասվածը Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է և կարծում եմ ընթերցողը շատ լավ հասկացել է, որ համագործակցություն ասվածը նպատակ ունի ծրագրերի իրականացման: Իմ կարծիքով ԱԺ բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցում են: Բնականաբար իրարից խռով չեն կարող մնալ: Երրորդ`Ձեր բառերով ասված ամենապարկեշտ ու ազնիվ հարգարժան Վիկտոր Դալլաքյանին մասին բացասական որևէ արտահայտություն Էդմոն Մարուքյանի կողմից չի հնչել: Ինչ վերաբերվում է 83 օրենքների հեղինակ լինելուն, ապա 17 տարվա մեջ 204 ամիս պետական բյուջեից Դալլաքյանը ստացել է աշխատավարձ: Հետևապես մեր հարկատուների վճարած գումարների հաշվին իր աշխատանքն է արել, չնայած նրան, որ 17 տարվա համար այն շատ քիչ է, չհաշված, այն որ այդ օրինագծերից շատերը արդեն մշակած պատրաստ վիճակում նրան տրամադրել են Հասարակական կազմակերպությունները, այդ թվում Վանաձոր քաղաքում գործող: Մեկնաբաանության մեջ նշված այն հանգամանքին թե Մարուքյանը իրավունք չուներ առաջադրվելու որպես թեկանծու, մեկ տարի 10 ամիս հանրապետությունից բացակայելու հիմքով, ապա ասեմ բոլորին, որ դա լկտի սուտ է և առաջին անգամ Ձեր կողմից նշված ամենապարկեշտ ու ազնիվ Վկտոր Դալլաքյանն է շրջանառության մեջ դրել:
Կարեն
Իմ կոմից կատարված մեկնաբանության մեջ որոշ արտահայտություններ խմբագրի կողմի հանվել են: Այդ պատճառով այն կրկին ներկայացնում եմ որոշ ձևափոխություններով. Angela անշուշտ կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքը բոլորի իրավունքն է: Սակայն, կարծիքը հանրությանը ներկայացնելուց առաջ հարկ է մի քչ մտածել, առնվազն ծիծաղելի վիճակում չհայտնվելու նպատակով: Նախ` Էդմոն Մարուքյանը իր նախընտրական ելույթներում մշտապես նշել է ընտրվելու դեպքում իր ծրագրերի իրականացման նպատակով քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցության իր մտադրության մասին, որին հավանություն է տվել 12 հազար ընտրող: Ներկայումս նրա կողմից որևէ դիրքորոշում չի փոխվել: Հետևապես, անազնիվ է, հանրությանը Ձեր կողմից ազնիվ տեղեկություններ ներկայացնելը ներկայացնելը և չհիմնավորված գնահատականներ տալը: Երկրորդ` Համագործակցություն ասվածը Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է և կարծում եմ ընթերցողը շատ լավ հասկացել է, որ համագործակցություն ասվածը նպատակ ունի ծրագրերի իրականացման: Իմ կարծիքով ԱԺ բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցում են: Բնականաբար իրարից խռով չեն կարող մնալ: Երրորդ`Ձեր բառերով ասված ամենապարկեշտ ու ազնիվ հարգարժան Վիկտոր Դալլաքյանին մասին բացասական որևէ արտահայտություն Էդմոն Մարուքյանի կողմից չի հնչել: Ինչ վերաբերվում է 83 օրենքների հեղինակ լինելուն, ապա 17 տարվա մեջ 204 ամիս պետական բյուջեից Դալլաքյանը ստացել է աշխատավարձ: Հետևապես մեր հարկատուների վճարած գումարների հաշվին իր աշխատանքն է արել, չնայած նրան, որ 17 տարվա համար այն շատ քիչ է, չհաշված, այն որ այդ օրինագծերից շատերը արդեն մշակած պատրաստ վիճակում նրան տրամադրել են Հասարակական կազմակերպությունները, այդ թվում Վանաձոր քաղաքում գործող: Մեկնաբաանության մեջ նշված այն հանգամանքին թե Մարուքյանը իրավունք չուներ առաջադրվելու որպես թեկանծու, մեկ տարի 10 ամիս հանրապետությունից բացակայելու հիմքով, ապա ասեմ բոլորին, որ դա լկտի սուտ է և առաջին անգամ Ձեր կողմից նշված ամենապարկեշտ ու ազնիվ Վկտոր Դալլաքյանն է շրջանառության մեջ դրել:
Կարեն
Հարգելի խմբագրություն խնդրում եմ իմ կողմից ուղարկված նախորդ մեկնաբանության փոխարեն տեղադրել սույն մեկնաբանությունը Հարգելի Angela Անշուշտ կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքը բոլորի իրավունքն է: Սակայն, կարծիքը հանրությանը ներկայացնելուց առաջ հարկ է մի քչ մտածել, առնվազն ծիծաղելի վիճակում չհայտնվելու նպատակով: Նախ` Էդմոն Մարուքյանը իր նախընտրական ելույթներում մշտապես նշել է ընտրվելու դեպքում իր ծրագրերի իրականացման նպատակով քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցության իր մտադրության մասին, որին հավանություն է տվել 12 հազար ընտրող: Ներկայումս նրա կողմից որևէ դիրքորոշում չի փոխվել: Հետևապես, անազնիվ է, հանրությանը Ձեր կողմից ազնիվ տեղեկություններ ներկայացնելը ներկայացնելը և չհիմնավորված գնահատականներ տալը: Երկրորդ` Համագործակցություն ասվածը Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է և կարծում եմ ընթերցողը շատ լավ հասկացել է, որ համագործակցություն ասվածը նպատակ ունի ծրագրերի իրականացման: Իմ կարծիքով ԱԺ բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցում են: Բնականաբար իրարից խռով չեն կարող մնալ: Երրորդ`Ձեր բառերով ասված ամենապարկեշտ ու ազնիվ հարգարժան Վիկտոր Դալլաքյանին մասին բացասական որևէ արտահայտություն Էդմոն Մարուքյանի կողմից չի հնչել: Ինչ վերաբերվում է 83 օրենքների հեղինակ լինելուն, ապա 17 տարվա մեջ 204 ամիս պետական բյուջեից Դալլաքյանը ստացել է աշխատավարձ: Հետևապես մեր հարկատուների վճարած գումարների հաշվին իր աշխատանքն է արել, չնայած նրան, որ 17 տարվա համար այն շատ քիչ է, չհաշված, այն որ այդ օրինագծերից շատերը արդեն մշակած պատրաստ վիճակում նրան տրամադրել են Հասարակական կազմակերպությունները, այդ թվում Վանաձոր քաղաքում գործող: Մեկնաբաանության մեջ նշված այն հանգամանքին թե Մարուքյանը իրավունք չուներ առաջադրվելու որպես թեկանծու, մեկ տարի 10 ամիս հանրապետությունից բացակայելու հիմքով, ապա ասեմ բոլորին, որ դա լկտի սուտ է և առաջին անգամ Ձեր կողմից նշված ամենապարկեշտ ու ազնիվ Վկտոր Դալլաքյանն է շրջանառության մեջ դրել:
Անահիտ
Հա րգելի Անժելա, ցավոք, այդ գեղեցկադեմ մանկան ետևում չի երևում թե ով է, ուստի Ձեր “ըմբոստ” կեցվածքը մեղմ ծիծաղ է առաջացնում, և լավ կլիներ Վանաձորցի ազատ ընտրողի անունից հանդես չգայիք: Ով որ պետք է հանդես գա ազատ ու անկախ ընտրողի տեսանկյունից, արդեն իսկ իր տեղում է: Համագործակցությունները բոլորի համար են. եթե այդ մոտեցումը, ըստ Ձեզ, աշխատել է պրն Վիկտոր Դալլաքյանի համար, ապա ավելի հանգիստ կաշխատի նրանց համար, ովքեր չեն դավաճանում իրենք իրենց դիրքորոշումներին: Ինչ վերաբերում է պատգամավոր Մարուքյանի հաճախակի բացակայություններին, ապա պետք է կարողանալ պարզապես ուրախանալ, որ մարդը կրթվել ու վերապատրաստվել է առաջատար երկրներում և դարձյալ վերադարձել է հայրենիք: Եվ վերջապես, պարտությունները հպարտությամբ կրելն ավելի պատվաբեր է:
Անժելա
Հարգելի Անահիտ, եթե օրենքներին քաջատեղյակ եք, բացակայությունները բնավ էլ կապ չունի սովորելու հետ: Ընդհակառակն, ես ինքս մի քանի բարձրագույն կրթությամբ մասնագիտություններ ունեմ ԵՊՀ-ի, նաև ունեմ ասպիրանտական կրթություն և շատ մեծ հարգանք ունեմ կրթված մարդկանց նկատմամբ: Բայց իմ կողմից ներկայացրած բացակայությունները Մարուքյանի հետ կապված վերաբերում է օրենքի խախտմանը,որին ես քաջատեղյակ եմ, այն է, որ ԱԺ պատգամավորի թեկնածուն պարտավոր է վերջին 5 տարին անընդմեջ ապրել ՀՀ-ում: Իսկ ինչ մնում է Դալլաքյանին, ասեմ, որ նա չի պարտվել, դուք շատ հարցերի տեղյակ չեք... Հետևեք... շատ բան կիմանաք... Մի փոքր ժամանակ է պետք...
Անահիտ
սույն մեկնաբանությունիցս մի երկու ժամ անց Անժելա Առաքելյանն արգելափակել է իմ էջը :-) ''Պայքարի'' նոր ձև :-)
Վահե
Անժելա ջան, սահմանադրությունը հայոց լեզվի նկատմամբ գերակա կարգավիճակ չունի, այնպես որ, նախագահը մեծատառով չի գրվում և մենք էլ պատոնական գրագրության մեջ չենք: Ես քեզ կոնկրետ հարց եմ ուղղում, վանաձորցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Դալլաքյանը մեղադրում էր շախմատի ֆեդերացիայի նախագահին՝ երկրի փողերը կազինոներում վատնելու մեջ: Հիմա խաբում էր վանաձորցիներին, թե ոչ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter