
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է․ Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը դիվերսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ հայրենիքի պաշտպանության ընթացքում անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը։ Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
«Այսօրվա դրությամբ զոհերի հաստատված թիվը 135 է։ Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց վարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել