HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման արդյունքում փաստաթուղթ առայժմ չի ընդունվել». Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունքում փաստաթուղթ առայժմ չի ընդունվել։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, որովհետև, այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ։

Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, միչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա եզրույթը։

Շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, և որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր»,- ասաց նախարարը։

Ըստ Միրզոյանի՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին։

«Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը փորձում են շրջանառել մեկ տարի և ավել, որ այլևս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք, հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։

Պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան»,- եզրափակեց ԱԳ նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter