HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«ՀՀ-ն 29.800 քկմ տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող»․ Փաշինյան

«Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք` Հայաստանի զինված ուժերի գործունեության խաթարման ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի»,- այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ԱԱԾ-ն վերջին շրջանում մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց այդ խնդիրը իրենք դեռ չեն լուծել։

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային՝ Փաշինյանը շեշտեց՝ իրենց դիրքորոշումը հստակ է․ «Բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների տևական խաղաղության և կայունության հասնելու համար։ Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը՝ տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ։

ՀՀ-ն 29.800 քկմ տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող։ Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք, և այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվելու։ Կրկնում եմ՝ մեր քաղաքական դիրքորորշումն այն է, որ Ադրբեջանի ներխուժած ագրեսոր ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և բոլոր ատյաններում, բոլոր հնարավոր միջոցներով պետք է հետապնդենք այս դիրքորոշումը և հասնենք առաջադրված խնդրի լուծմանը»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter