HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Արտյուշա Շահբազյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀՅԴ-ի համամասնական ցուցակից երկու հոգի` գործող պատգամավոր Արտյուշա Շահբազյանը եւ կրթության ազգային ինստիտուտի հայագիտության եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Կարինե Հարությունյանը:

Անակնկալ էր հատկապես Արտյուշա Շահբազյանի ինքնաբացարկի դիմումը, քանի որ նա չորրորդ գումարման Ազգային ժողովում բավականին ակտիվ է եղել: Բացի այդ, նա քարոզարշավի ժամանակ հետագայում ինքնաբացարկ հայտնելու տրամադրություններ չուներ: Այն, որ Արտյուշա Շահբազյանը մեծ դերակատարում է ունեցել ՀՅԴ խմբակցության համար, երեւում է նաեւ կուսակցության համամասնական ցուցակում նրան 3-րդ տեղը հատկացնելուց:

Արտյուշա Շահբազյանի հետ կապ հաստատել չհաջողվեց. առավոտից նրա հեռախոսն անջատված էր:

Փաստորեն այս գումարման Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցությունը բաղկացած է լինելու հետեւյալ պատգամավորներով`Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան եւ Արմեն Բաբայանը: ՀՅԴ-ից  թիվ 18 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր է ընտրվել նաեւ Արայիկ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter