
Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա է․ ԶՈՒ ԳՇ պետ
Ներկայումս, Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանում հավատարմագրված 30 երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները Ջերմուկում են, որպեսզի ծանոթանան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին:
ԶՈւ Գլխավոր շտաբի պետը նշեց, որ այս հատվածում հակառակորդն իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։
«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասաց Ասրյանը։
Ըստ ԳՇ պետի՝ այդ մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։
«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,- ասաց նա։
Մեկնաբանել