HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նենսի Փելոսին հաստատել է իր այցը Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան իր առաջիկա այցի մասին հայտարարությունը՝ նշելով, որ իրեն հայտնի չէր, որ իր այցի ծրագրերը հրապարակվել են։

«Ես չգիտեի, որ իմ ճանապարհորդությունների ծրագրերն արդեն հրապարակվել են: <...> Վաղը ես կմեկնեմ Հայաստան»,- ուրբաթ օրը Բեռլինում Յոթի խմբի երկրների խորհրդարանների ղեկավարների մամլո ասուլիսի ժամանակ ասել է Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ 

Նա նշել է, որ հայկական կողմից հրավերը ստացվել էր շատ վաղուց։ Նենսի Փելոսիի հետ Հայաստան կայցելի նաև Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեքի Սփիերը։ Նա Կալիֆոռնիա նահանգից է և հայկական ծագում ունի։

Ավելի վաղ, Politico-ն հայտնել էր, որ Փելոսին Հայաստան կժամանի առաջիկա հանգստյան օրերին՝ իր աջակցությունը հայտնելու պաշտոնական Երևանին վերջին օրերին Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի առնչությամբ։ Պարբերականի տվյալներով՝ նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Լուսանկարը՝ Greg Nash-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter