HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Հակոբյանը վերընտրվեց ՀՌՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր, վերընտրվել է իր պաշտոնում։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննարկել է այդ հարցը։ Նախօրեին ԱԺ-ն հանձնաժողովի անդամ էր ընտրել Տիգրան Հակոբյանին։ Եվ քանի որ ավարտվել էր Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը, նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները նախագահի պաշտոնում առաջադրեցին ՀՌՀ անդամ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։

Գաղտնի քվեարկության արդյունքում 6 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Տիգրան Հակոբյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter