HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանականներին ՔՊ պատգամավորները վստահեցրել են, որ ստորագրվելիք որևէ փաստաթուղթ չկա

Երեկվանից Երեւանում գտնվող Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին ընդունել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։ Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

Արցախի ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ Արցախի հարցով ստորագրվելիք որևէ փաստաթուղթ չկա։ Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախի ժողովրդի և իշխանությունների ցանկացած որոշման՝ ընդգծելով, որ Արցախի ապագայի հարցով որոշումները պատկանում են  միայն Արցախի ժողովրդին։

Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter