Փաստաբանները հանձնախումբ են ձևավորել
Այսօր ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ պալատի ակումբի նիստը, որը տարբերվում էր ակումբի մյուս նիստերից փաստաբանների մեծ քանակով, ովքեր եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու դատական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ: Ակումբի նիստը վարում էր փաստաբան Մելանյա Առուստամյանը:
Ներկա փաստաբանները, մասնավորապես' Գևորգ Գյոզալյանը, Արա Զոհրաբյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Լիանա Բալյանը, Գևորգ Դավթյանը, Ռուբեն Ռշտունին, Սամվել Ջաղինյանը, Արա Զաքարյանը, Տարոն Սիմոնյանը, Ռոբերտ Մանվելյանը, Երվանդ Վարոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, ներկայացրեցին իրենց կարծիքները և առաջարկությունները:
Քննարկման արդյունքներով, ակումբի նիստում գտնվող փաստաբանները որոշեցին ստեղծել հանձնախումբ հետևյալ փաստաբանների կազմով' Գևորգ Գյոզալյան, Արա Զոհրաբյան, Կարեն Մեժլումյան, Լուսինե Սահակյան և Հայկ Ալումյան: Հ
անձնախումբը կարճ ժամանակում փաստաբաններին է ներկայացնելու դատական համակարգում առկա ակնառու խնդիրները ևդրանց լուծելուն ուղղվող փաստաբանների կողմից իրականացվող միջոցառումները: Ինչպես տեղեկացնում է Արա Զոհարբյանը, ներկա փաստաբանները հայտարարեցին, որ շատ վճռական են տրամադրված և պատրաստ են նույնիսկ ծայրահեղ միջոցառումների մասնակցել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել