Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի դադարեցրել աշխատանքը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) տեղեկացնում է, որ չնայած Սյունիքում ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։
«Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։ ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,- ասված է կոմբինատի տարածած հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել