HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ծառուկյանի եւ Քոչարյանի այցերը Բելառուս եւ Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: Երջանիկ պատահականությամբ նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաեւ ռոբերտ Քոչարյանը: Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել են Բելառուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլեւ գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս եւ Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը, որ, ի տարբերություն Տիգրան եւ Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն: Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից՝ թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդորկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter