HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Դավիթ Հարությունյանը շատ է զարմացել

Երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:

Զեկույցը բավականին կոշտ է, եւ դա կարծես անսպասելի է եղել ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի համար: Վերջինս իր ելույթում ԵԽԽՎ-ի գնահատականները որակել է «կողմնակալ եւ անարդար», նաեւ՝ «մակերեսային», իսկ զեկույցում, ըստ Հարությունյանի, «անտեսվում են ՀՀ իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»: ՀՀ պատվիրակության ղեկավարի «զարմանքն ու տարակուսանքն է» հարուցել հատկապես այն, որ զեկույցի հեղինակները նկատել եւ արձանագրել են ընտրություններից առաջ բաժանված բազմաթիվ նոր անձնագրերի փաստը, ընտրողների թվի ուռճացումը: Ուշագրավ է, ի դեպ, որ Դ. Հարությունյանը իր ելույթում նույնիսկ չի փորձել հերքել ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների օգտագործման մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակների արձանագրած փաստերը: 

Մեկնաբանություններ (2)

Mleh
WonderHypocryte!
Լյուսվա
Դավիթ Հարությունյանը հաշվել է, թե քանի քաղաքացիների խնդիրների նկատմամբ է դրսևորել անարդար և կողմնակալ վերաբերմունք, երբեք հաշվի չի առել նրանց ողջամիտ բացատրությունները։ Եթե նա զարմանում և տարակուսում է, ապա մենք զայրացել և հիասթափվել ենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter