HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ բախումների ժամանակ 24 զոհի մասին

Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 24 բնակիչ, ևս 103-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է «Kloop»-ը՝ հղում անելով Ղրղզստանի առողջապահության նախարարությանը։

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեյ Տաշիևը հայտարարել է, որ զոհերը հիմնականում զինվորականներ են։ Ընդ որում, զոհերի թվում կա նաև 15-ամյա մի աղջիկ, իսկ տուժածների թվում` առնվազն 6 երեխա՝ 9 ամսականից մինչև 11 տարեկան։ 

Տաջիկստանը դեռևս չի հայտնել իր կորուստների թվի մասին։

Ղրղզ-տաջիկական սահմանին բախումներն սկսվել էին սեպտեմբերի 14-ին։ Սեպտեմբերի 16-ին Ղրղզստանը հայտարարել էր սահմանի ողջ երկայնքով մարտերի մասին։ Կողմերը մի քանի անգամ պայմանավորվել են հրադադարի շուրջ, սակայն պայմանավորվածությունները չեն պահպանվել։ Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են բախումների գոտուց 136 հազար մարդու տարհանման մասին։ Ղրղզստանի սահմանային Բատկենի մարզում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։  

Ղրղզ-տաջիկական սահմանին բախումները տեղի են ունենում պարբերաբար։ Պատճառը սահմանի վիճելի հատվածներն են, որոնց թիվը հասնում է մոտ 70-ի։ Ներկայումս երկու երկրներ փոխադարձաբար ճանաչել են ընդհանուր սահմանի մոտ 70 %-ը (ավելի քան 660 կիլոմետր)։ Սահմանի որոշման բանակցությունները շարունակվում են 2002 թվականից։

Լուսանկարը՝ AP Photo / Vladimir Voronin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter