HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նենսի Փելոսին Երեւանի ճանապարհին է. ժամանումը՝ մոտավորապես 19:00-ին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս պահին Բեռլինից Երեւան ճանապարհին է: Երեկ նա հաստատել է, որ այսօր Գերմանիայի մայրաքաղաքից ժամանելու է Երեւան: Փելոսին Բեռլինում մասնակցում էր Մեծ յոթնյակի խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովին: 

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում որեւէ տեղեկություն չկա այս թռիչքի մասին, ինչը նորմալ է, քանի որ պաշտոնական պատվիրակությունների չվերթերը չվացուցակում չեն երեւում: Սակայն թռիչքներին առցանց հետեւող կայքերում, օրինակ՝ flightradar24.com-ում, կարելի է տեսնել, որ ամերիկյան պատվիրակությանը տեղափոխող ԱՄՆ օդուժի «Boeing C-40C» (ամերիկյան գրանցումը՝ 02-0202) օդանավը քիչ առաջ մեկնեց Բեռլինի օդանավակայանից եւ հիմա դեպի Երեւան ճանապարհին է: 

Ժամանումը Երեւան նախատեսված է մոտավորապես 19:00-ին:  

Նենսի Փելոսիի հետ Հայաստան կայցելեն նաեւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեքի Սփիրը, որը Կալիֆոռնիա նահանգից է եւ մորական կողմից հայ է, ինչպես նաեւ դեմոկրատ Ֆրենկ Փալոնն (Նյու Ջերսի) ու Աննա Էշուն (Կալիֆոռնիա)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter