HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ ազատագրել են Կուպյանսկ քաղաքը

Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ զբաղեցրել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքն ու շարունակում են հարձակողական գործողությունները Օսկոլ գետից արևելք։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։ 

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ուկրաինայի «Կրակեն» հատուկ ստորաբաժանման հրամանատար Սերգեյ Վելիչկոն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ 92-րդ առանձին մեքենայացված բրիգադը ազատագրել է Կուպյանսկի մի հատվածը, իսկ «Կրակենի» մարտիկները՝ մյուս հատվածը, որը գտնվում էր Օսկոլ գետի մյուս ափին։ «Ազատություն ռադիոկայան»-ի աղբյուրը հաստատել է, որ Կուպյանսկն անցել է Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։ Ռուսաստանցի զինվորական բլոգեր Վլադլեն Տատարսկին իր ալիքում գրել է, որ «Կուպյանսկը հանձնել են»։ Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը։ 

Բացի այդ, ISW-ի վերլուծաբանները նշել են, որ Կուպյանսկում, ինչպես Բալակլեայում, Իզյումում և Վոլչանսկում, հայտնաբերվել են խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմաններ և «խոշտանգումների խցիկներ»։ «Դա հաստատում է ISW-ի նախորդ գնահատականներն այն մասին, որ Բուչայում վայրագությունները չեն եղել եզակի ռազմական հանցագործություններ, այլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում ռուսական գազանությունների մի մաս»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Խարկովի մարզի ոստիկանության քննչական վարչության ղեկավար Սերգեյ Բոլվինովը հայտնել էր, որ Իզյումում հայտնաբերել են զանգվածային գերեզմաններ, որտեղ կա ավելի քան 440 գերեզման։ Իզյումը ռուսական զորքերի կողմից գրավվել էր ապրիլի սկզբին։ Ուկրաինացի զինվորականները սեպտեմբերի սկզբին Խարկովի մարզում ձեռնարկված հուժկու հակահարձակման հետևանքով հետ էին վերադարձրել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ իրականացվել է զորքերի «վերախմբավորում», որոնք գտնվում էին Իզյումում, Բալակլեայում և Խարկովի մարզի մյուս բնակավայրերում։

Լուսանկարը՝ AP Photo/Vadim Ghirda

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter