HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուրիշի փոխարեն քվեարկելը պատգամավորների «հոգու պարտքն» է

Կառավարության համար «կարեւոր» օրինագծերի անցկացման համար, ինչպես միշտ, պատգամավորները գործի են դնում իրենց մտքի եւ ձեռքերի ճկունությունը` քվեարկելով կողքի նստող բացակա պատգամավորների փոխարեն: Երեկ, երբ համաներման հետ կապված կառավարությունը ԱԺ էր ներկայացրել մի շարք օրինագծերի փոփոխություններ, իշխանական թեւի պատգամավորները ջանք ու եռանդ չէին խնայում ուրիշների փոխարեն քվեարկելու համար:

Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Զաքարյանը կայծակնային արագությամբ քվեարկում էր եւ իր եւ կողքին նստող կուսակից գործընկերոջ` Վահագն Մախսուդյանի փոխարեն, որն ԱԺ դահլիճում չէր: 

Պատգամավորները քվեարկությունները կեղծելու ձեւը գտել են: Առավոտյան գալիս իրենց անհատական քարտերով գրանցվում են, ապա իրենց առաքելությունը ավարտված համարելով, քվեարկության անհատական համակարգը թողնում են միացրած ու գնում են: Իսկ իրենց կողքի պատգամավորները, որոնք ավելի բարեխիղճ են, «հոգու պարտքն» են համարում քվեարկել նաեւ իրենց բացակա գործընկերների փոխարեն:

Երբեմն նույնիսկ ԱԺ-ում հանելուկային վիճակներ են ստեղծվում: Հաշվով ԱԺ դահլիճում 50-ից ավել պատգամավոր չի լինում, սակայն քվեարկության արդյունքները ցույց է տալիս 70-80 պատգամավոր:

Երեկ լրագրողները այդ մասին տեղեկացրին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վերջինս պատասխանեց, թե «հիմա կճշտենք»:

Նշենք, որ աշնանը վերաբացված ԱԺ նոր դահլիճի կառուցման եւ քվեարկության նոր սարքավորումների համար ծախսվել է 480 մլն դրամից ավելի: Ինչու էր պետք պատգամավորներին նման շռայլությունը, երբ նրանց համար ուրիշի փոխարեն քվեարկելու ավանդույթն ավելի ուժեղ է, քան օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter