HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Հմայակ Հովհաննիսյան՝ իսկական ընկերը

Ինքնաբացարկ հայտնելուց եւ մանդատից հրաժարվելուց հետո Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե այդպես է վարվել, որովհետեւ «ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ ձայներ բերածները ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներ են, այլ պարկերով փողեր բաժանած ընտրյալներ»:

«ՉԻ»- Հմայակ Հովհաննիսյանի սկզբունքայնությունը հիացնում է: Ափսոս միայն, որ սկզբունքայնության բռնկումները տեղի են ունենում դեպքից դեպք: Այս դեպքում, օրինակ, նա միայն ընտրություններից հետո է հասկացել, որ ընտրությունների ժամանակ «պարկերով փող են բաժանել», ընդ որում՝ հասկացել է միայն այն ժամանակ, երբ իրեն ստիպել են հրաժարվել մանդատից: Ազնվագույն այս մարդը, որին, իր իսկ խոսքերով, «խորթ է դասալքություն», հայտնվում է կուսակցություններից մեկի համամասնական ցուցակում, բայց հենց որ ինչ-ինչ նկատառումներով զրկվում է մանդատից, անմիջապես հայտարարում է, թե այդ կուսակցությունը փողով է ձայներ ստացել: Համաձայնվեք՝ նրա հետ կարելի է հետախուզության գնալ: Բայց գերի ընկնել խորհուրդ չենք տա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter