HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». նորից ուզում են կիսել ՊԵԿ-ը

Արդեն տեւական ժամանակ է՝ քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն տրոհելու սցենարը: Ըստ իշխանական ծրագրի՝ Հայաստանում կրկին պետք է լինեն հարկային եւ մաքսային ծառայություններ: Նույնիսկ արդեն նշվում է, որ մասքային ծառայությունը վստահվելու է ՀՀ վերահսկիչ պալատի նաագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, որը եղել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալը: Վերջինս քաղաքական էլիտային հայտնի է որպես Սերժ Սարգսյանի ազատ ժամանակվա «թղթախաղի ընկեր»: Իսկ հարկային ծառայությունում, համաձայն լուրերի, նշանակվելու է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն: «Ժողովուրդը» փորձել է Խաչատրյանից հետաքրքվել, թե ինչ է մտածում ՊԵԿ-ը տրոհելու ծրագրի մասին: «Էդ հարցերը ինձ մի տվեք, որովհետեւ ես չեմ որոշողը, լա՞վ»,- հակիրճ արձագանքել է ՀՀ ՊԵԿ նախագահը:

Մեկնաբանություններ (1)

Ստվեր
ՊԵԿ-ը կիսել պետք չէ, այլ լրիվ ոչնչացնել է պետք, ու այնտեղ եղած աղբը իր երկիրը քանդող օրենքներով պետք է լցնել ադրբեջան, որ մի քիչ էլ էդ երկիրը քանդվի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter