
Ալեն Սիմոնյանի և Նենսի Փելոսիի մամուլի ասուլիսը․ ուղիղ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը երեկ՝ սեպտեմբերի 17-ին ժամանել է Երևան։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։ Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այժմ ընթանում է նրա և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի ասուլիսը։
Նշենք, որ սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։
Այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին ելույթ կունենա նաև «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի այս հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և ժողովուրդների երկարամյա կապերը։
Մեկնաբանել