«Բնության հաշվեհարդար». ֆիլմ հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի մասին (վիդեո)
«Բնության հաշվեհարդար» ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների, դրանք բուժելու խնդիրների և գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
Մի շարք գյուղացիներ պատմում են իրենց խնդիրների մասին: Խնդիրներ, որոնք մնում են հեռու գյուղական վայրերում և քողարկվում անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո: Մի շարք փորձագետներ՝ Արմեն Սաղաթելյանը, Վլադիմիր Կոգանը, Վիգեն Թոպուզյանը, Սիլվա Ադամյանը, Աիդա Պետիկյանը, Ռազմիկ Միխիթարյանը, Նշան Գրիգորյանը և ուրիշներ, պարզաբանում են այս խնդիրների բուն արմատները, լուծման եղանակները և փորձ են անում ձեռք մեկնել հուսահատված գյողացուն` դուրս գալ այն փոսից, որտեղ նա հայտնվել է՝ երևի թե ոչ իր կամքով:
Ֆիլմը ստեղծվել է «Թեղուտի պաշտպանության նախաձեռնութան» համընդհանուր ջանքերի շնորհիվ: Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ինչպես բոլոր փորձագետները, այնպես էլ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել «Էկոլուր» ՀԿ-ն, «Սարդարապատ» շարժումը և Ճաղարյան ընտանիքը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց խորհդատվությունն են ցուցաբերել և աջակցել ֆիլմի կայացմանը: Սակայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆիլմի հերոսները, ովքեր համարձակություն են գտել իրենց մեջ բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին իրենց իսկ առողջությունն է: Այն զոհ է դարձել «ՀԱՆՐԱՅԻՆ» ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻՆ:
Այսուհետ գերակա է ՄԱՐԴԸ և ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ:
Մենք պահանջում ենք նոր հետազոտություններ և բուժում բոլոր նրանց համար, ովքեր տուժել են բնապահպանական նորմերը խախտած կազմակերպությունների անպատասխանատու քաղաքականությունից:
Հարգանքներով` ֆիլմի ստեղծագործական խումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել