HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսել է պատրաստվել Ուկրաինայի ու Իռլանդիայի դեմ խաղերին

ՀՖՖ-ն հայտնում է, որ Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկության վերջին 2 հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը, որը կշարունակվի մինչեւ ամսի 25-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին։

Հավաքական չեն հրավիրվել Կամո Հովհաննիսյանը, որը շոտլանդացիների հետ երեւանյան վերջին խաղում կարմիր քարտ ստացավ, Արման Հովհաննիսյանը, որը եւս հեռացվեց դաշտից նույն խաղում, Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։  

Այսօր մեկնարկած հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Համապատասխանաբար «Փյունիկը» եւ «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնեւը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը եւ Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը եւ Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը եւ Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:

Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը:  

Սեպտեմբերի 24-ին Երեւանում կկայանա Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Այդ խաղը որակազրկման պատճառով բաց կթողնեն թիմի ավագ Վարազդատ Հարոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր Ուկրաինայի 3-0 հաշվով հաղթանակով։

Սեպտեմբերի 25-ին մեր ընտրանին կմեկնի Իռլանդիա, որտեղ ամսի 27-ին կանցկացնի Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկության իր վերջին հանդիպումը։ Իռլանդացիների հետ առաջին խաղը Երեւանում ավարտվել էր մեր թիմի 1-0 հաշվով հաղթանակով։ 

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության «B» լիգայի առաջին խմբում Հայաստանը մրցում է Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հետ։ Ներկա պահին խումբ ունի հետեւյալ տեսքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter