HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկի» թիվ 47 մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար «Յունիբանկի» թիվ 47 երևանյան մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք:

Թիվ 47 մասնաճյուղի նոր հասցեն է՝ ք. Երևան, Քրիստափորի փողոց, թիվ 2/11 և թիվ 2/12:

Մասնաճյուղն իր աշխատանքը նոր հասցեում սկսել է 2022թ.-ի սեպտեմբերի 19-ից: Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում «Յունիբանկն» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այլև գործող մասնաճյուղերի տարածքների մեծացմանն ու բարեկարգմանը: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից մեկ քայլ հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը:

Թիվ 47 մասնաճյուղի նոր տարածքն ունի ընդարձակ սպասարկման սրահ՝ հերթերի կառավարման համակարգով, և վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար: Մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում են բանկային բոլոր ծառայությունները`

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում, և այլն:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter