HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սակրավորների ճամբարային հավաք՝ պաշտպանության բանակում

Մայիսի 14-ից 26-ը ՊԲ ինժեներասակրավորային զորամասերի ու ստորաբաժանումների համար անց են կացվել ճամբարային հավաքներ, որոնց ժամանակ ՊԲ սակրավորներն ու ինժեներներն իրենց մարտավարական և մասնագիտական վարպետությունը կատարելագործելու հնարավորություն են ստացել: Հավաքների ժամանակ իրականացվել են ականապատման և ականազերծման աշխատանքներ, բացվել անցումներ և կառուցվել արգելափակոցների համակարգ:

Կազմակերպված պարապմունքների ժամանակ անձնակազմը կատարել է խնդիրներ ինչպես պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: Ընդ որում` նշված առաջադրանքները կատարելու համար մասնակիցները վարժություններ են կատարել անհատապես և շարային հաշվարկով` անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև տեխնիկական միջոցներ:

ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter