HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հեռավար քննարկում է ունեցել Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հեռավար քննարկում է ունեցել Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին հրապարակված ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, հետևությունները, պատասխանել է Human Rights Watch-ի ներկայացուցիչների հարցերին, ինչպես նաև թարմ տեղեկություններ է տրամադրել շաբաթ ու կիրակի օրերի իրադարձությունների վերաբերյալ։

Պաշտպանն առաջարկել է ուսումնասիրել իր զեկույցում ներկայացված փաստերը և համատեղ շարունակել քննարկումները՝ Human Rights Watch-ի կողմից հնարավոր գործողությունների ձեռնարկման վերաբերյալ, այդ թվում՝ փաստահավաք այց իրականացնելու հնարավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter