
Ադրբեջանը ևս 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին. ՊՆ
Ադրբեջանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ևս 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Այլ մանրամասներ ՊՆ-ն չի հայտնում: Արամ Թորոսյանը, սակայն, չնշեց՝, նշված 95 զինծառայողները ներառվա՞ծ են նախօրեին հայտարարված զոհված և անհետ կորած 207 անձանց մեջ, թե՝ ոչ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել