HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է: Մինչ ՀՖՀՀ-ի ռեկտոր դառնալը նա աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական:

Ֆրանսիական համալսարանի ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնը տեղեկացնում է, որ ամերիկյան պատմության (ուսումնասիրության շրջանակը՝ ներգաղթ, ազգամիջյան հարաբերություններ, ազգայնականություն) դոկտոր Սալվա Նակուզին ակադեմիական կարիերա է վարել Պուատիեի համալսարանում և դասավանդել է արտերկրի մի շարք համալսարաններում, ինչպիսին են Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանը (ԱՄՆ), Լուիզիանայի պետական ​​համալսարանը (ԱՄՆ),  նաև որպես հրավիրյալ դասախոս է աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում:

2004 թվականին տիկին Նակուզին նշանակվել է Պուատիեի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ: Այսպիսով, նա ներկայացրել է իր համալսարանը եվրոպական տարբեր ցանցերում: 2010-2014 թթ նա աշխատել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն:

Ներգաղթի, ինքնության և պատկանելության խնդիրներին վերաբերող հրապարակումների և հոդվածների հեղինակ տիկին Նակուզին եղել է մի քանի հետազոտական ​​կենտրոնների անդամ:

Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսին են «Պատվո լեգեոնի ասպետ» և «Ակադեմիական արմավենու ասպետ» շքանշանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter