HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը

Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտային ցանկացած իրավիճակ առաջացնում է ՌԴ-ի լուրջ մտահոգությունը, Մոսկվան կողմերին կոչ է անում հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Ընդգծում եմ` ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ մեզ համար մտերիմ երկրների միջև հարուցում է մեր լուրջ մտահոգությունը։ Մենք բոլորին զսպվածության կոչ ենք անում, անշեղորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և խստորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքով՝ վիճելի տարածքային խնդիրների լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում համատեղ մասնագիտական աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Նոյեմբերին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը։ Նշեմ, որ կազմակերպության գծով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ։ Հակամարտության գոտի է ուղարկվել հատուկ հանձնաժողով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով պատրաստել առաջարկներ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համար»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր ընկերն է և ռազմավարական դաշնակիցը։ «Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ։ Այս տարի լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման  30-ամյակը և «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը»,- ասել է նա։

Պուտինի պնդմամբ՝ Մոսկվայի և Երևանի միջեւ պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Նա հիշեցրել է, որ միայն 2022 թվականին երեք անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ թվում՝ վերջերս Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։

Լուսանկարը՝ RT-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter