HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 20-25-ը Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ում հրապարակված վարչապետի որոշումից, որով տարբեր գերատեսչությունների հանձնարարվում է կազմակերպել նրա այցը։

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Զասին հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով պատրաստել առաջարկներ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ անվտանգության մեխանիզմների կիրառման պահանջով։ Սակայն ՀԱՊԿ-ը բավարարվեց Երևանին և Բաքվին կոչ անելով՝ իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter