HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտության միջոցով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միայն քաղաքական-դիվանագիտական միջոցները կարող են լուծել Իրանի հյուսիսային հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։ 

«Մենք հավատում ենք քաղաքական մոտեցումների և լուծումների կարևորությանը, որոնք նպաստում են հակամարտությունների լուծմանը և նվազեցնում են լարվածությունը ու նպաստում քաղաքական երկխոսությանը՝ լուծելու երկու երկրների միջև տարաձայնությունները»,- Քանանիի խոսքը մեջբերել է Tehran International-ը։ 

Քանանին նշել է, որ Իրանը ջանքեր չի խնայել օգնելու իր հարևաններին, երբ երեքշաբթի բախումներ սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանագծին։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչրդեռ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ փորձելով լուծել իրավիճակը։ 

«Հարավային Կովկասում լարվածության սրումը և անկայունությունը չեն ծառայի ներգրավված հարևաններից և ոչ մեկի շահերին։ Ճգնաժամը կարող է լուծել երկու երկրների միջև երկխոսությունը և տարածաշրջանային կապերի կիրառումը՝ կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում»,- նշել է Քանանին՝ հավելելով, որ Թեհրանը ցանկացած այլ մոտեցում համարում է «սադրիչ»։

Պատասխանելով Երևան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի և Հայաստանին նրա աջակցության վերաբերյալ հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանն այս հարցը տեսնում է «Հարավային Կովկասում և հակամարտությունում զարգացումների նկատմամբ քաղաքական պատկերացումների շրջանակներում»։

Իրանական պարբերականի կարծիքով՝ Իրանը Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ որոշակիորեն օգնել է Հայաստանին և զգուշացրել, որ թույլ չի տալ Բաքվին որևէ տարածք զավթել Հայաստանից։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը դեռև նախորդ տարվա հոկտեմբերին զգուշացրել էր, որ թույլ չի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ լինեն և փոխվեն երկրների տարածքները։

Լուսանկարը՝ menafn.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter