HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:

Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter