HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է Նենսի Փելոսիին և կոնգրեսականներին

Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսում հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին և հանձնախմբի այլ անդամներին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ներկայացուցչության գրասենյակը։

Եղիշե Կիրակոսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Խոսվել է նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինծառայողների կողմից կատաված պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչությանը թիրախավորելու և հայ ռազմագերիների՝ ապօրինաբար Ադրբեջանում պահվելու մասին:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել նաև Ադրբեջանում տիրող համակարգային բնույթ կրող հակահայկական ատելության և ռասայական խտրականության մթնոլորտի մասին, ինչպես նաև հայտնել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումների շարունակական խախտումների, այդ թվում Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերզամական հանցագործությունների, Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված հայ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանված անձանց մարմինների խեղումների բազում այլ պատերազմական հանցագործությունների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter