
«Սուրմալուում» փլուզման հետևանքով 3 մարդ է տուժել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզման հետևանքով տուժել է երեք մարդ, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոն։ Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
Նկարը՝ Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուք տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել