HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է USAID-ի կառավարիչ Սամանթա Փաուերին

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ- Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ:  Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։ 

Նախարար Միրզոյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Կարևորվել են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը և այս ուղղություններով փոխգործակցության առավել ընդլայնումը և զարգացումը», ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին հակազդելու համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման դերը և ապագայում հավանական ագրեսիաները կանխարգելելու նպատակով գործուն քայլերի իրականացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter