HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչներին

Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։

Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter