
Հյուսիս-հարավի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզերում որոշ տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում։
Նախագծով առաջարկվում է Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
«Ինչպես գիտեք, Հյուսիս-հարավ ներդրումային ճանապարհաշինարարական աշխատանքը ՀՀ կարևորագույն ծրագրերից մեկն է, որի արդյունքում, վստահաբար, ունենալու ենք թե՛ ներքին, թե՛ միջազգային ճանապարհային նոր հոսք։ Այն նաև ուղիղ կերպով ազդելու է մարզային և համայնքային սոցիալ-տնտեսական համաչափ և կայուն զարգացման վրա»,- հայտնեց նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ կսահմանվի 2023 թվականի մարտի 1-ը։
Մեկնաբանել