HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայերը գերմանացիներին ու թուրքերին չեն թողել տանել Բաքվի նավթը

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի պատմական դիտարկումների համաձայն՝ հայերն Առաջին աշխարհամարտի տարիներին մեծ ծառայություն են մատուցել արևմտյան քաղաքակրթությանը` իրենց գործողություններով սանձելով գերմանական պետության աշխարհակալ նկրտումները. երբ տեխնիկապես հզորացած գերմանական բանակն արդեն սկսել էր ռմբակոծել Լոնդոնն ու Փարիզը, բոլշևիկյան Ռուսաստանը դուրս էր եկել Անտանտայի կազմից, իսկ ամերիկացիների զորքերը դեռ չէին հասել Ֆրանսիա, Գերմանիան մեծ հավակնություններ ուներ պատերազմում հաղթելու:

Ամեն ինչ դրա մասին էր վկայում, բացառությամբ այն բանի, որ գերմանացիները զգում էին վառելիքի պակաս: Բոլոր նավթահանքերը անգլիացիների ու ֆրանսիացիների հսկողության տակ էին, իսկ ահա Բաքվում կային նավթի հանքեր, որոնք գտնվում էին Հայ ազգային խորհրդի պաշտպանության տակ: Քանի որ Թուրքիան այդ պատերազմում գերմանացիների դաշնակիցն էր և գրեթե գրավել էր Հայաստանը` հասնելով մինչև Սարդարապատ, որոշվում է ռազմական գործողությունները դադարեցնել այդ ճակատում և տեղափոխել Բաքու` օր առաջ այնտեղի նավթին տիրանալու և գերմանական բանակին տրամադրելու նպատակով:

Այդ պատճառով թուրքերը ստիպված են լինում որոշ ժամանակով հաշտվել Հայաստանի առաջին հանրապետության գոյության հետ և իրենց հիմնական ուժերն ուղղում են դեպի Բաքու: Սակայն այնտեղ հայերը հայդուկապետերի գլխավորությամբ լուրջ դիմադրություն են ցուցադրում` 8 ամիս շարունակ կատաղի ինքնապաշտպանական մարտեր մղելով: Թուրքական բանակի գերմանական հրամանատարները, այլ ելք չտեսնելով, նույնիսկ փորձում են աղերսների միջոցով  նավթ խնդրել հայերից: Սակայն մերոնք անկոտրում էին:

Արդյունքում առանց վառելանյութի մնացած գերմանական զորքերը Փարիզի մատույցներում ջախջախվում են դաշնակիցների կողմից, և այդպիսով որոշվում է համաշխարհային պատերազմի ելքը:

Հետագայում պատերազմական գործողությունների առաջին դեմքերը խոստովանում են հայերի կատարած անգնահատելի քայլը: Մասնավորապես, ֆրանսիացի Բրայսան նշում է, որ հայերը պաշտպանեցին այդպիսով ոչ միայն Հայաստանը, այլ նաև բազմաթիվ դեմոկրատական ազգերի փրկեցին գերմանկան տոտալ տիրապետությունից: Գերմանական բանակի հրամանատարներից Դինտենբուրգը խոստովանում է, որ հայերը մաշեցին թուրքական զորքերը Կովկասի լեռներում, այլապես Բաքվի նավթն իրենցը կլիներ: Ամերկացի Հարդինգն իր նամկաներից մեկում շնորհակալություն է հայտնում հայերից իրենց կատարած կարևոր առաքելության համար, Ջերարդն ասում է, որ ամեն մի ամերիկացի պետք է մտածի, թե ինչ կլիներ, եթե հայերն 8 ամիս չկռվեին թուրքերի դեմ Բաքվի մոտ:

Պատմաբան Լևոն Շիրինյանը ափսոսանք է հայտնում, որ Արևմուտքն այդպես էլ հավուր պատշաճի երախտապարտ չգտնվեց հայերի հանդեպ նրանց մատուցած վիթխարի ծառայության դիմաց:

Մեկնաբանություններ (4)

Գագիկ Շոլինյան
Հետագայում որպես շնորհակալություն մենք հաղթողներից ստացանք մասնատված Հայաստան
հակոբ
լաւ է մասնատուած քան բնաջնջուած
zinvor
չեմ հավատում էս պատմությանը, չկա ոչ մի հղում, ոչ մի աղբյուրի հիշատակում, մեր հայերիս հիվանդությունն ա, սերժը ասում ա սպիդի դեղն ա հայտնագործել, մի նախարար իրա մոտ ինչ-որ շառլատանի ա ընդունում, որը իբեր թե աստղ է հայտնագործել /իրա պապի ակնոցներով երևի/. մենք սովոր ենք մեր ահաոր թերությունները չնկատել, իսկ ամենափոքր, համեստ դրական կողմ ենքան մեծացնել, ուռճացնել, որ դրանից ուռում ենք , փքվում ու............. լավ չի
Հայ
Շնորհակալություն ու ինչ ինչ ակնկալիքների սպասելու ու աղերսելու փոխարեն, թասիբ ու հայրենասիրություն ունենաիք եւ անկաշառ ու անաղարտ լինեիք,հաղթող ու թելադրող լինեիք ոչ թե միշտ պարտվող թշվառ ու ցեղասպանվող, ծախու ու դավաճան: Միայն այդպես են կերտում հզոր հայրենիք,պետություն ու հպարտ հասարակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter