HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նպաստներն ու հրատապ օգնության գումարները 2023-ից նախատեսվում է վճարել միայն անկանխիկ եղանակով

Կառավարությունն առաջարկում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությանը։

Առաջարկվում է նաև ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։

Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանխիկ եղանակներով:

Պայմանագրով «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով կանխիկ վճարումերի համար սահմանված է ծառայությունների մատուցման վճար՝ շուրջ 300 մլն դրամի չափով: Վերջինիս կողմից առաջարկվել է վերանայել ծառայությունների մատուցման գինը՝ սահմանելով ավելի բարձր սակագին:

Նախագծի ընդունման դեպքում 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում: Ծախսերը կնվազեն մոտ 100 մլն դրամով։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter