HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եռաբլուրից» զոհված զինծառայողների ծնողների դուրսբերման գործով ծառայողական քննություն է կատարվում

Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները երեկ՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, ուժ կիրառելով, «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման են ենթարկել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանապետի հանձնարարականով ուսումնասիրվում են զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկելու գործի հանգամանքները։

Դատախազությունը նույնպես ուսումնասիրում է ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter