
Ադրբեջանի հարձակման հետևանքով վիրավորված քաղաքացիական անձը մահացել է
Առողջապահության նախարարության ֆեյսբուք էջի գրառման համաձայն՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:
«Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ»,- նշված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել